Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալն այցելել է Երևան, Թբիլիսի ու Բաքու. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 02,2024 23:44

«Ամերիկայի ձայն».  Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին տարածաշրջանային այցով գտնվում էր Հարավային Կովկասում՝ այցելելով Երևան, Թբիլիսի ու Բաքու։

Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալը Երևան կատարած իր այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ:

X հարթակի էջում կատարած գրառման մեջ նա նշում է. «Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման վերաբերյալ հարցեր»:

Թբիլիսիում ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալը հանդիպել է արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ, նշված է իր X հարթակի էջում: Նա գրել է. «Արդյունավետ հանդիպումներ ունեցա Թբիլիսիում արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ Իրանի, մարդու իրավունքների և պատժամիջոցների շարունակական կիրառման կարևորության վերաբերյալ»:

Բաքվում ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։

Իր գրառման մեջ նա հայտնել է. «Արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Բաքվում Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադայի և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին»:

Բացի այդ, Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում X հարթակում կատարած իր գրառման համաձայն Աբրամ Փեյլին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ:

Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»,- նշված է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալի գրառման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930