Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենախոսուն պատկերն այն է, որ ՌԴ-ի ընկալումը՝ որպես ՀՀ-ի բարեկամ երկիր ընկել է շուրջ երեք անգամ և Ֆրանսիան ու Հնդկաստանը գրանցել են շեշտակի աճ»․ Արամ Նավասարդյան

Ապրիլ 03,2024 14:50

«Ամենախոսուն պատկերն այն է, որ ՌԴ-ի ընկալումը՝ որպես ՀՀ-ի բարեկամ երկրի ընկել է շուրջ երեք անգամ և Ֆրանսիան ու Հնդկաստանը գրանցել են շեշտակի աճ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Անցկացվել են 1101 հարցումներ՝ հեռախոսային հարցումների ձևաչափով մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ հետևյալ երկրներից որո՞նք են, բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին), հարցման արդյունքների պատկերը ներկայացրեց Արամ Նավասարդյանը․ «ՀՀ-ի բարեկամ երկրի ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78,1 տոկոս։ 12,2 տոկոսը չեզոք վերաբերմունք ունի Ֆրանսիայի հետ կապված, 8,8 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիան ոչ բարեկամ երկիր է։ 68,5 տոկոսը ՀՀ-ի բարեկամ երկիր է համարում Հնդկաստանը, 57,8 տոկոս՝ Իրանը, ԱՄՆ-ին 41 տոկոսն է համարում ՀՀ-ի բարեկամ երկիր, Չինաստանին՝ 38 տոկոսը, Վրաստանին՝ 34 տոկոսը, Գերմանիային՝ 32 տոկոսը և ՌԴ-ին՝ 29,7 տոկոսը»։

98,5 տոկոսը Ադրբեջանին համարում է ոչ բարեկամ երկիր, 93,2 տոկոսը՝ Թուրքիային։

Եթե 2015-ին 86 տոկոսը նշել է, որ ՌԴ-ն մեզ համար բարեկամ երկիր է, ապա արդեն 2019-ին՝ հեղափոխությունից հետո 70 տոկոսն է նշել, որ ՌԴ-ն բարեկամ երկիր է և 2022-ին՝ 54 տոկոսը։ Արամ Նավասարդյանն ասաց․ «2024-ին՝ մոտ տասը տարվա մեջ 86 տոկոսից ՌԴ-ի ցուցանիշն իջել է 29,7 տոկոսի, որը, կարծում եմ, բավականին լուրջ փոփոխություն է։ Ունենք նաև հակառակ թրենդները։ 2019-ին միայն 30 տոկոսն է նշել, որ Ֆրանսիան ՀՀ-ին բարեկամ երկիր է, իսկ 2024-ին արդեն 78,1 տոկոսը։ Նույն դրական փոփոխությունը գրանցել է նաև Հնդկաստանը։ Եթե 2015-ին միայն երկու տոկոսն էր ասում, որ Հնդկաստանը բարեկամ երկիր է մեզ համար, ապա այժմ՝ 68,5 տոկոսը։ Ամենամեծ փոփոխությունը Հնդկաստանի հետ կապված է։ Վրաստանի ցուցանիշը ևս բարձրացել է Ուկրաինայի ցուցանիշը 2-3 տոկոսից բարձրացել է 7-8 տոկոսի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930