Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարից հետո պարզվել է՝ տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan.com

Ապրիլ 05,2024 15:08

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկները՝ «Տրոլեյբուս» ՓԲԸի տնօրեն Սարգիս Բեջանյանը, տեղեկանալով դեպքի մասին, և որ վարորդը եղել է ոչ սթափ, նրան ազատել է աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն անցկացնել դեպքի հանգամանքները պարզելու համար: 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930