«Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Եթե անգամ այս ընթացքում չհաջողվի իշխանություններին հեռացնել, իշխանափոխությունից հետո անպայման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի։ Լավ կլինի, որ մինչև այդ լինի իշխանափոխություն»,- կառավարության շենքի մոտ ընթացող ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ․ ըստ այդմ, հայկական կողմին որոշակի ժամանակ է տրվել սահմանի այդ հատվածում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները ետ քաշելու, որպեսզի այդտեղ տեղակայվեն ադրբեջանական սահմանապահ ուժերը։
«Իրապես վախենալու շատ բան ունեն, որովհետև գործում են ՀՀ շահերի դեմ։ Վախենալու բան ունեն, որովհետև ամեն օր ստորագրում են մի փաստաթուղթ, որով այս կամ այն հայկական բնակավայրերը հանձնում են Ադրբեջանին»,- կարծում է Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երեկվա հանդիպմանը եւ ստորագրված արձանագրությանն էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ադրբեջանին են հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի կենսական նշանակության տարածքներ, Կիրանցից՝ տներ։ Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը որոշակի դադարեցնեն, որոշել են ճանապարհը տեղափոխել դեպի Աճարկուտ գյուղով, այսինքն՝ ժամանակ են խնդրել Ադրբեջանից, որ կարողանան ճանապարհն այլ մաս տեղափոխել։ Իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել Ադրբեջանի հետ և Տավուշում կատարում են կենսական նշանակության զիջումներ, որը քրեորեն հետապնդելի է։ Այս մարդիկ պատասխան են տալու հայրենիքը հանձնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ