Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղում մոխրացած զինվորների մարմինները դեռ չգտնված՝ դուք Իջեւանում խրախճանք էիք անում. Բագրատ Սրբազան

Մայիս 26,2024 22:58

«Առավոտից կառավարության համար 1-ին շենքը հսկվում է, ինչի՞ համար, որովհետեւ ձեր մասին են այլ կերպ մտածում, գիտեն՝ իրենց նման եք»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ Հանրապետության հրապարակում հավաքվածներին դիմելով:

Սրբազանն, օրը ամփոփելով, անդրադարձավ Լոռիում ու Տավուշում տեղի ունեցած աղետին: «Ես ամբողջ օրը հանգիստ չէի, որովհետեւ անընդհատ այն կողմի մասին էի մտածում, բայց շոշափուկները ինձ եւ մեզ փորձում են մեղադրել… Նախ մենք մեր զոհերի մասին ավելի ուշ ենք իմացել, բայց դո՛ւք եք եղել այն մարդիկ եւ ձեր ղեկավարը, որ Ազատ գյուղում մոխրացած մեր 15 տղաների եւ մեր զինվորների մարմինները դեռ չգտնված, բայց լուրը ստացած՝ Իջեւանում խրախճանք էիք անում՝ իմանալով, որ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տառապող ընտանիքներ կան: Ինձ եւ մեզ  չփորձեք պիղծ մեղադրանքներ ներկայացնել եւ այդպիսի զրպարտություն անել»,-ասաց նա:

«Ձեզ համար մեր զոհերն ընդամենը վիճակագրություն են, հիշեք սա ու չփորձեք սրտակտոր, սրտաթրթիռ դառնալ: Դուք անգամ հասկացողություն չունեք, թե ինչ է նշանակում մահ, զոհ, ինչ է նշանակում նահատակի ընտանիք, որոնց քաշքշում եք Եռաբլուրում… Հիմա դուք ասում եք՝  մենք ի՞նչ ենք անում, մենք անում ենք այն, որ ձեր նման զոհեր չունենանք, աղետ չունենանք այլեւս մեր կյանքում… Դուք ընդհանրապես ի՞նչ կապ ունեք զոհերի, հայրենիքի հետ՝ ո՛չ հոգեկան, ո՛չ բարոյական, ո՛չ էլ ֆիզիկական կապ չունեք»,-հավելեց Սրբազանը:

«Ժողովուրդ, ամեն ինչ անում են, փորձում են մեզ հունից հանել, բայց դա այդքան էլ դյուրին չէ, բայց մենք իրենց հունից հանելու ենք, հազարավոր ոստիկանները վկա, այս մարդկանց վախերը չափված է»,-նշեց Բագրատ Սրբազանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031