Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութ՝ ողջ դատական նիստի ընթացքում․ պաշտպանների պնդմամբ՝ այն կապ չունի Բագրատ Սրբազանի ու մյուսների հետ

Հոկտեմբեր 29,2026 18:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 արդարների գործով դատավարությունը։

Դատավարության ընթացքում՝ ժամեր շարունակ, ցուցադրվեց որպես ապացույց ներառված տեսանյութ՝ PARA TV-ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի բնակության վայրի խուզարկության ժամանակ զենքի զննության դրվագներ պարունակող։ Հայտնաբերվել են որսորդական զենքեր, փամփուշտներ, որոնց համար եղել է նրա ամուսնու՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունով թույլտվություն։ Նրանցից որևէ մեկն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

Փաստաբաններից մեկն ասաց․ «Հայտնաբերված զենք-զինամթերքը կապ չունի իմ պաշտպանյալի ու մյուսների հետ, այն ի՞նչ ապացույց կարող է լինել վերդիկտ կայացնելու համար»։

Պաշտպանական կողմի մեկ այլ ներկայացուցիչ էլ տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ այն խուզարկությունը, որի արդյունքում ձեռք են բերվել այս ապացույցները, ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հետևաբար, ըստ պաշտպանի, դրանք Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն անթույլատրելի ապացույցներ են, և դրանց ուսումնասիրությունը ժամանակի անիմաստ կորուստ է։

Լազերային սկավառակներից մեկը պարունակությունն էլ չկարողացան զննել, փաստաբաններից մեկն ասաց՝ եթե այն խոտան է, ուրեմն առհասարակ չպիտի դիտարկվի ապացույց։

«Դատաքննությունը հումորային երեկո չէ»,- հակադարձեց դատավորը՝ նշելով, որ մասնագետ կհրավիրեն, որը կօգնի ցուցադրելու այն։

Դատական նիստը հետաձգվեց նոյեմբերի 5-ին՝ 14․30-ին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031