Լրահոս
Օրվա լրահոսը

«Մկրտության արարողություն մտավոր զարգացման խնդիրներ ունեցող անձանց համար»

Մայիս 27,2024 15:59

2024 թվականի մայիսի 25-ին «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում անցկացվեց մտավոր զարգացման խնդիրներ ունեցող շահառուների Սուրբ մկրտության արարողություն։

Արարողությունից հետո անցկացվեց ուրախ տոնակատարություն, որը ներառում էր խնջույք և ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի շահառուների ձեռքի աշխատանքները։ Միջոցառման հասույթը կուղղվի կազմակերպության մտավոր զարգացման խնդիրներ ունեցող 18-65 տ․ անձանց սոցիալական և կրթական ծրագրերի իրականացմանը՝ հնարավորություն տալով նրանց լիարժեք կյանք վարել և օգտագործել իրենց ողջ ներուժը:

«Այս միջոցառումը պարզապես արարողություն չէ», – նշում է «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սվետլանա Մուրադյանը: «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անհատ ունի երջանկության և լիարժեք կյանքով ապրելու իրավունք, և նման միջոցառումների միջոցով մենք վերահաստատում ենք ավելի մարդասեր և համամարդկային արժեքներ կրող հասարակություն ձևավորելու մեր հանձնառությունը»:

Միջոցառման հյուրերը «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության գործընկեր կազմակերպություններն էին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, շահառուների ծնողներն ու մտերիմները։

«Կենտրոնը ֆինանսական դժվարություններ ունի, բայց մենք փորձում ենք հնարավոր միջոցներով ստեղծել մեր կենտրոնի շահառուների համար միջավայր, որտեղ իրենք կապրեն, կարարեն ու կզգան իրենց որպես աշխարհի մի մասնիկը», – նշում է «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սվետլանա Մուրադյանը:

«Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի շահառուներին կարող են աջակցել բոլորը։ Նվիրատվություն կատարելու համար հարկավոր է դիմել ՀԿ-ի պաշտոնական էջին։

«Երջանկության ճանապարհը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որի շահառուները 18-65 տարեկան մտավոր խանգարումներ ունեցող անձիք են։ Մեր նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, hնարավորություն ընձեռել մտավոր խնդիրներ ունեցող անձանց զարգացնել և օգտագործել իրենց ստեղծագործական, գեղարվեստական և մտավոր ներուժը:

«Երջանկության ճանապարհ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031