Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը մեկնարկեցին օլիմպիական խաղերում

Հուլիս 27,2024 20:24 Share

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը Փարիզում մեկնարկեցին ամառային 33-րդ  օլիմպիական խաղերի որակավորման փուլում:

Արթուրը հենացատկում վաստակեց 14.733, Վահագնը, որ հանդես եկավ օղակներում՝ 14.666 միավոր: Իսկ թե դա բավարա՞ր կլինի եզրափակիչ անցնելու համար, պարզ կդառնա ավելի ուշ, երբ իրենց մրցելույթները կավարտեն որակավորման փուլի վերջին մասնակիցները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել