Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ կատարելագործել էմոցիաները կառավարելու հմտությունները». Աննա Վարդապետյանը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների

Նոյեմբեր 11,2024 12:08 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արկադիկ Թովմասյանը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ապագա սպաների հետ զրուցել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում կարգապահության, կոնֆլիկտների կառավարման հարցերի մասին, անդրադարձել ՀՀ զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Պատասխանելով կուրսանտներից մեկի հարցին, թե ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի առաջնորդը, այդ թվում՝ սպայական պաշտոն զբաղեցնող անձը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է. «Անհրաժեշտ է իմանալ ոլորտի օրենսդրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններից մինչև օրենքներ, ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռված վարքագիծ, անընդհատ կատարելագործել էմոցիաները կառավարելու հմտությունները, ուղեղը «մարզված» վիճակում պահելու համար կարդալ խելացի գրքեր և լսել որակյալ երաժշտություն, չխուսափել շփվել տարբեր որակներ ունեցող մարդկանց հետ, որպեսզի անընդհատ կատարելագործվեն մարդուն ճանաչելու հմտությունները, հասկանալու համար անձի դրսևորած վարքագծի պատճառահետևանքային կապերը, չտրվել սադրանքներին, լինել արդար՝ այսինքն երկու նմանատիպ իրավիճակներին արձագանքել համաչափ, ունենալ կամք՝ թիրախում հայտնված անձին իրավական կարգավորումների շրջանակում պաշտպանելու համար»:

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության գլխավոր դատախազին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու և ապագա սպաների հետ կարևոր թեմաներով երկխոսելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930