Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն

Դեկտեմբեր 12,2024 21:22 Share

Դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։

Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն:
ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն է։ Համակարգում ցանկացած առաջխաղացում հնարավոր կլինի համապատասխան կրթական խողովակով անցնելու պայմանով։

Ներկայումս ընթանում են նոր ուսումնական հաստատության կառուցվածքի ձևավորմանը միտված նախապատրաստական աշխատանքներ։

Մասնավորապես՝ կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կհաստատվի կրթահամալիրի հաստիքացուցակը։

Այնուհետև, մինչև սահմանված կարգով կրթահամալիրի կառավարման խորհրդի ձևավորումն ու ռեկտորի ընտրության մրցույթի անցկացումը, կնշանակվի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Կրթահամալիրի հաստիքների համալրումը տեղի կունենա հարցազրույցի ձևաչափով․ կարևոր նախապայման է աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների պահպանումն ու ապահովումը։

Կառավարման միասնական արդյունավետ մոդելի շնորհիվ նոր ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը կհամապատասխանեն ՆԳ նախարարության վարած քաղաքականությանը։

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031