«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Իշխանությունը պատրանք է ստեղծում, որ «իրական ու պատմական Հայաստանների» հակադրություն գոյություն ունի, ընդդիմությունն էլ անընդհատ սրում է այս թեման։
Փաշինյանի միտքը ո՞րն է, որ մարդը ուրանալով իր պատմական ակունքները, ասի.
-Ես դիլիջանցի եմ։
Կարդացեք նաև
Դիլիջանցին չի հակադրվում որևէ մեկի պապերի Ղարսից գաղթած լինելու հանգամանքին, բացարձակապես չի հակադրվում։
Իրականում, այսօր Մուշի և Ղարսի քննարկում Հայաստանում չկա։ Այսօրվա քննարկումը նրա մասին է, որ մարդիկ Արցախից բռնի տեղահանվել են։
Եվ որպեսզի այս մարդկանց ստիպեն չբարձրաձայնել, որ բնիկ արցախցի են, էթնիկ զտվել են, վերադարձի իրավունք ունեն, խոսույթ են ձևակերպում, որ «ի՞նչ Վան, ի՞նչ Իգդիր, ի՞նչ մշեցի, դու ասա, որ վանաձորցի ես» և այն արցախցին, որ երեկ է եկել Վանաձոր, նույնպես պետք է ասի.
– Ես վանաձորցի եմ, ի՞նչ Արցախ։
Նպատակը դա է։Իշխանությունը պատրանք է ստեղծում, որ «իրական ու պատմական Հայաստանների» հակադրություն գոյություն ունի, ընդդիմությունն էլ անընդհատ սրում է այս թեման։

Նպատակը դա է։