«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի աշխատանքային այցը Բրյուսել․ հանդիպումներ և մասնակցություն եվրոպական քաղաքական քննարկումներին
Բրյուսելում կայացած աշխատանքային այցի շրջանակում անցկացվել են մի շարք արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ ԵՄ խորհրդարանի Renew Europe խմբի ղեկավարության հետ։ Էդմոն Մարուքյանի այցը տեղի է ունեցել Եվրոպական լիբերալ ֆորումի և Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» քաղաքական խմբի հրավերով։
Երկօրյա այցի ընթացքում Մարուքյանը մասնակցել է նաև «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի համար» խորագրով համաժողովին։
Այցի ընթացքում Մարուքյանը մասնակցել է նաև Եվրոպական խորհրդարանում կայացած Եվրոպական խորհրդարանական ժողովրդավարության ֆորումին, որի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպելու եվրոպական քաղաքականության ոլորտում նախկին գործընկերների և երկարամյա ընկերների հետ։
Կարդացեք նաև
Բրյուսելյան այցը ևս մեկ հնարավորություն էր եվրոպական գործընկերների հետ քաղաքական և աշխատանքային կապերը խորացնելու, ընթացիկ գործընթացների շուրջ մտքեր փոխանակելու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։



















































