Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկար» ստացավ

Մարտ 03,2025 08:53 Share

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Անորա» ֆիլմը:

«Անորա»-ն կատակերգադրամատիկ ֆիլմ է, որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Գլխավոր հերոսը՝ Անորան, երիտասարդ մերկապարուհի է Բրայթոն Բիչից՝ Նյու Յորքի ռուսալեզու համայնքից: Նա ռուսերեն գիտի, ուստի շեֆը նրան ծանոթացնում է ռուսախոս հաճախորդների հետ: Նա ծանոթանում է ռուս օլիգարխի որդու՝ Իվանի հետ, սիրահարվում են ու ամուսնանում։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու:

Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը։ Ֆիլմում նկարահանվել են նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։

Մայքի Մեդիսոնը «Անորա» ֆիլմի համար «Լավագույն դերասանուհի» ճանաչվեց:

Շոն Բեյքերը «Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող ճանաչվեց։

Ֆիլմը հաղթեց նաեւ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

Լուսանկարը՝ Վաչե Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31