«Ազատություն». «Չեմ հավատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարին», – Le Figaro-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատմելով Ուկրաինայում այլընտրանքային խաղաղության ծրագրի մասին։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների վրա»։ Սակայն հրադադարը չի ազդի գետնի վրա ռազմական գործողությունների վրա, ասել է Մակրոնը նշելով, որ եթե զինադադար լինի, շատ դժվար կլիներ ստուգել, թե արդյոք այն պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Ծրագրի երկրորդ կետն, ըստ Մակրոնի, ենթադրում է խաղաղության հաստատումից հետո եվրոպացի խաղաղապահների տեղակայում Ուկրաինայում։
«Առաջիկա շաբաթներին այնտեղ եվրոպական զորքեր չեն լինի։ Պետք է հասկանալ, թե ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը՝ զինադադարի հասնելու համար։ Բանակցությունները հնարավոր է մի քանի շաբաթ տևեն։ Իսկ երբ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, կսկսվի տեղակայումը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































