Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ դատախազի՝ «Նիկոլ ցեղասպան, Նիկոլ թշնամի» եւ նմանատիպ արտահայտությունները նվաստացրել են Աննա Հակոբյանի եւ նրա անչափահաս դստեր ինքնասիրությունը

Ապրիլ 04,2025 17:02 Share

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում այսօր ավարտվեցին «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ 68-ամյա Տիգրան Դերմոյանի գործով հիմնական դատալսումները:

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ընթացքում «Ազգային ժողովրդավարական բևեռի» մի քանի անդամներ, այդ թվում՝ Տիգրան Դերմոյանը վանկարկել են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու» եւ նմանատիպ արտահայտություններ:

Միջադեպից հետո 68-ամյա Տիգրան Դերմոյանը ձերբակալվել ու նրան մեղադրանք է առաջադրվել:

Հանրային մեղադրողն այսօր դատարանում ասաց՝ գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից հիմնավորվել է մեղադրանքը, նրան մեղսագրված արարքը որակված է ճիշտ:

Հանրային մեղադրողը նաեւ արձանագրեց, որ խոսքի ազատությունը չի ներառում ատելության խոսքը, այն խոսքի ազատության սահմաններից դուրս է. «Տիգրան Դերմոյանը, գտնվելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ ՀՀ վարչապետի կնոջ ու նրա անչափահաս դստեր՝ անմար կրակին մոտենալու ընթացքում օգտագործելով հասարակության շրջանում հուզականության բարձր մակարդակը, Աննա Հակոբյանի ու նրա դստեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը նվաստացնելու , մտացածին գաղափարներով ու հայացքներով հայ ազգի շրջանում ատելություն, խտրականություն, քաղաքական խմբի նկատմամբ անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու եւ քարոզելու դիտավորությամբ, մի խումբ անձանց հետո մոտ 10 րոպե վանկարկել է «Նիկոլ հողատու, Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ թշնամի, Նիկոլ ցեղասպան», որը ուղիղ եթերով հեռարձակվել է մի շարք լրատվամիջոցներով ու այդ լրատվական կայքերի սոցիալական հարթակներում»:

Հանրային մեղադրողը նաեւ միջնորդեց, որ դատարանը մեղավոր ճանաչի Տիգրան Դերմոյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930