«Միջազգային համայնքը միտված է ագրեսիայի հանցագործության անպատժելիության դեմ պայքարելու։ Ավելի քան մեկ դար այդ պայքարը մի քանի փուլով իրականացվել է։ Նոր փուլը շուտով կմեկնարկի՝ Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ի գրասենյակում հուլիսի 7-9-ը անցկացվելիք հատուկ նիստի ժամանակ»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց դոկտոր Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին (Բուենոս Այրես, Արգենտինա)։
Նա վստահեցրեց՝ օրենսդրական դաշտի՝ մանրամասնորեն սահմանումը անհրաժեշտ էր և′ պետություններին պաշտպանելու համար դատարանի կողմից ներթափանցող իրավազորություններից, և′ օրինականության սկզբունքի պահպանման համար․ «Ինչ վերաբերում է ագրեսիային ի հակառակ հանձնաժողովի կարծիքին՝ Նյուրնբերգից 50 տարի անց միջազգային համայնքը կարծես ավելի լավ դիրքում չէր ագրեսիայի հանցագործությունը սահմանելու, նույնիսկ պատրաստ չէր համաձայնել այն պայմաններին, որոնք թույլ կտան կիրառել իրավազորություն, ինչն էլ պահանջում էր քննարկել կապերը, եթե այդպիսին կային Անվտանգության խորհրդի և դատարանների միջև։ Պետությունների մեծ մասը չահմաձայնեց ստանձնել այդ դիրքորոշումը, որը որդեգրել էր հանձնաժողովը՝ ըստ որի՝ դատավարությունը կարող է հաջորդ քայլն անել, եթե ԱԽ-ն որոշում է, որ համապատասխան պետությունը դիմել է ագրեսիայի։
Ջանքերը՝ այս տեսանկյուններից որևէ մեկով ընդհանուր հայտարարի գալու, ձախողեցին։ Հռոմի կոնֆերանսի ավարտին՝ 1988-ին և′ կողմնակիցները, և′ ընդդիմադիրներն ագրեսիայի հանցագործության ընդգրկման պետք է ընդունեին, որ բանակցություններն ավարտվել էին փակուղով։ Հանցագործությունը՝ որպես այդպիսին դատարանի իրավազորության շրջանակում ընդգրկվեց, ինչպես պահանջվեց շատ երկրների կողմից, սակայն կիրառվեց հետաձգված ռեժիմներով, և հետագայում կրկին համաձայնություն ձեռք բերվեց այդ դրույթների վերաբերյալ, որ պետք է սահմանեին՝ ինչ պայմաններում ու հանգամանքներում այդ իրավազորությունը պետք է կիրառելի լիներ տվյալ հանցագործության նկատմամբ, ինչը ճանապարհ բացեց դեպի նոր փուլ՝ անպատժելիության դեմ պայքարում ագրեսիայի հանցագործության կատարման համար, ինչը ևս երկու տասնամյակ տևեց»։
Ըստ դոկտորի՝ նշանակալի է նաև, որ ի վերջո միջազգային համայնքը կարողացավ հաղթահարել տարբերությունները և համաձայնության գալ ագրեսիայի հանցագործության սահմանման վերաբերյալ․ «Նշանակալի է նաև, որ միջազգային հանրությունը համաձայնեց կոնսենսուսով, որ ագրեսիայի հանցագործության կասեցումը, կանխումը Անվտանգության խորհրդի կողմից անփոխարինելի չէ դատարանի կողմից կայացված որոշման առումով։ Ընդհանուր թերացումն այն էր, որ պետք է ստեղծվեր իրավազորության ռեժիմ, որը ինչ-որ առումով հեռանում է մյուս երեք հանցագործությունների ռեժիմից»։
Կրկնակի պրոֆեսոր, կրկնակի պատվավոր դոկտոր Կլաուս Կրեսը (Քյոլն, Գերմանիա) նշեց․ «Ագրեսիայի հանցագործությունը և ագրեսիայի հանցագործության զոհերը պակաս կարևոր չեն, քան հանցագործություններ գործելը և այն անձինք, որոնք տուժել են այդ երեք տեսակի հանցագործությունների՝ ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության մասին։ Հավասարապես կարևոր է, որ միջազգային համակարգը չպետք է թույլ տա երկակի ստանդարտների ներառում՝ մի կողմից ոչ սկզբունքային և անհավասար վերաբերմունքը ագրեսիայի հանցագործության նկատմամբ, մյուս կողմից երեք մյուս հանցագործությունների նկատմամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ