Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք հաջողել են բոլոր հիմնասյուները փշրել, հիմա էլ հարձակվել են Վեհափառի վրա. Խաչիկ Մանուկյան

Սեպտեմբեր 09,2025 17:55 Share

«Եթե գալիք տարի ընտրություններ լինեն, կամ արտահերթ ընտրություններ լինեն, եւ սրանց վռնդենք զավթած աթոռներից, իշխանական սենյակներից, երեւի քառորդ դար շտկելու ենք այն ամենը, ինչ այս ազգակործանները բերեցին մեր գլխին »,- «Հայելի» ակումբում նշեց  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Սրանց մոռանալ չի լինի` այս ազգակործաններին, այսքան աղետը բերել են մեր գլխին, ու հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն այդքան սուտ չէր լսել, որքան այս 7 տարիների ընթացքում կարողացան հրամցնել չարքապատկանները:

Վերջերս մի առիթով ասել եմ, որ այս իշխանությունները շատ ընտիր փաթեթավորողներ են, կարողանում են մահը որպես կյանք փաթեթավորել, մեր ցավը, վիշտը, արցունքը փաթեթավորել որպես խինդ ու ծիծաղ, մատուցել, եւ մարդիկ դա այդպես էլ ընդունում են, իսկ չարքապատկանները գոհ են, որ իրենց հաջողվում է մոլորեցնել այս միամիտ ազգին»,-ասում է բանաստեղծը:

Ապա հավելում է. «Համացանցում տեսա, որ նորից հարձակվել են Վեհափառի վրա, ի դեմս Վեհափառի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա: Սրանք հաջողել են բոլոր հիմնասյուները փշրել, մնացել են հավատն ու եկեղեցին, եւ եթե այստեղ էլ հաջողություն ունեցան, իրենց տերերը վստահաբար կասեն, որ այս ժողովուրդն այլեւս պատրաստ է մորթվելու, թմբիրը կատարելապես տրված է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930