«Ինչի՞ համար է՝ «Նիկոլը թռել է Ադրբեջանի տարածքով» լուրը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո փորձ է արվում խեղճության եւ իրավիճակից դուրս գալու անհնարինության պատրանք ստեղծել։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս լուրի համար է, որ ՀՀ իշխանությունը պատերազմը պարտվեց, Գորիս-Կապան ճանապարհն է հանձնել, Ջերմուկում ադրբեջանական ԶՈՒ-ն է, ՀՀ-ից տարածքներ է հանձնել, Բաքվում գտնվող ռազմագերիների ճակատագրով չի մտահոգվում։
«Իրականությունից հեռու չէ, որ որոշ ժամանակ անց կլսենք՝ Երեւանի երկինքը վերահսկվում է Բաքվից, բայց կլսեք նաեւ լավ լուրը՝ ադրբեջանցիները թույլ են տվել՝ թռչել Երեւանի տարածքով»,- հեգնեց Աննա Մկրտչյանն ասելով՝ որքան էլ ՀՀ իշխանությունը հարմար պայմաններ ստեղծել ստեղծի իր «թռնելու համար», հայ ժողովուրդը թույլ չի տալու նրանց՝ «պատասխանատվությունից թռնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































