«Հայաստանում այս պահին 30-ից ավելի քաղբանտարկյալ կա։ Մարդիկ, ում միակ հանցանքը հայրենասիրությունն է, եւ նրանք պետք է ազատ արձակվեն հենց այս պահին, բայց ելույթս իրենց մասին չէ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով շտապ նախաձեռնել համաներման գործընթաց եւ ներկայացնել ԱԺ․ «Դուք արդյունավետ ոչինչ չեք անում, մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է, տեսնենք»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նախորդ տարվա տվյալներով ՀՀ-ում կա ավելի քան 2400 կալանավոր, իսկ ազատազրկման հիմնական նպատակն անձի վերասոցիալիզացիան է, անձին հասարակություն հետ վերադարձնելը, նրան ուղղելը, այլ ոչ թե պատժելը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































