Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի 13-րդ միջազգային գիտաժողովը

Սեպտեմբեր 09,2025 18:55 Share

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի միջազգային 13-րդ գիտաժողովը (MSM25)։

MSM25  գիտաժողովի շրջանակներում ներկայացվում են մագնիսական, գերհաղորդիչ և հարակից նյութերի հետազոտության և կիրառման վերաբերյալ վերջին նվաճումները։

Քառօրյա գիտաժողովի ընթացքում պլենար և հրավիրված զեկուցումներով հանդես են գալիս միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ պրոֆեսոր Դարիուս Կազարովսկին (Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Լեհաստան), պրոֆեսոր Բիլալ Գյոկցեն (Վուպերթալի համալսարան), դոկտոր Լաուրա Գրինը (Ֆլորիդայի պետական համալսարան), պրոֆեսոր Ուլֆ Վայդվոլդը (Դուիսբուրգ-Էսսենի համալսարան), պրոֆեսոր Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարան), պրոֆեսոր Կոնստանտին Արությունովը (ՌԳԱ, Կապիցայի Ինստիտուտ), պրոֆեսոր Անդրեյ Ռոգալեվը (Եվրոպական Սինքրոտրոն) և այլոք։

Գիտաժողովն ընդգրկում է հետևյալ թեմաները.

 

Մագնիսականություն

  • Կոշտ մագնիսական նյութեր
  • Մագնիսակալորիականություն
  • Մագնիսացման դինամիկա
  • Նանոչափային մագնիսականություն
  • Մագնիսական նյութերը կենսաբանության և բժշկության մեջ
  • Նոր մագնիսական նյութեր և ի հայտ եկող երևույթներ
  • Բազմաֆունկցիոնալ մագնիսական նյութեր
  • Ֆրուստրացիա և տոպոլոգիա մագնիսականության մեջ
  • Ոչ ավանդականմշակման եղանակներ մագնիսական հիստերեզիսի նախագծման համար
  • Փորձարարական եղանակներ

 

Գերհաղորդականություն

  • Բարձր-Tc գերհաղորդականություն
  • Բարձր ճնշման հիդրիդներ
  • 2D գերհաղորդիչներ
  • Մագնիսական գերհաղորդիչներ
  • Տոպոլոգիական գերհաղորդիչներ
  • Ծանր ֆերմիոններ
  • Գերհաղորդականություն սահմանափակված երկրաչափություններում
  • Թունելային և Ջոզեֆսոնի միացումներ
  • Նորահայտ գերհաղորդիչ նյութեր
  • Գերհաղորիչ սարքեր

 

Գիտաժողովին նախատեսվում են մրցանակներ լավագույն բանավոր և ստենդային զեկուցումների համար։

MSM միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930