Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը

Սեպտեմբեր 09,2025 20:00 Share

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» (4RASS) խորագրով։

Ամառային դպրոցը կազմակերպվել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

Դասախոսների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Դպրոցին մասնակցում են երիտասարդ գիտնականներ և ուսանողներ Գերմանիայից, Եթովպիայից, Իրանից, Լեհաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից։

Ամառային դպրոցը ներառում է աստղագիտության և տվյալագիտության ոլորտի հիմնական ուղղությունները՝ դիտողական աստղագիտություն և տվյալների վերլուծություն, մեծ տվյալների կիրառություն, աստղագիտական շտեմարանների և Վիրտուալ աստղադիտարանների օգտագործում, գիտական գրագրության հմտությունների զարգացում։

Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել դիտումներ ԲԱ-ի 2.6մ խոշորագույն և 1մ տրամագծով աստղադիտակներով, մասնակցել գործնական սեմինարների, ծանոթանալ աստղագիտական դիտումների շտեմարաններին, արխիվներին և Վիրտուալ աստղադիտարանի գործիքներին։

Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 12-ը։

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930