Լրահոս
Օրվա լրահոսը

Սամարկանդում Grand Swiss-ը հատել է միջնագիծը

Սեպտեմբեր 09,2025 18:05 Share

Սամարկանդում ընթացող շախմատի Grand Swiss tournament 2025 ներկայացուցչական մրցաշարի հինգերորդ տուրից հետո տղամարդկանց պայքարում գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը 3,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 19-րդ եւ 32-րդ հորիզոնականներում:

Մեր երկիրը ներկայացնող մյուս երեք շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը, իրենց անվան դիմաց գրանցել են 2,0-ական միավոր:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 2,5 միավորով 31-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 1,5 միավորով՝ 51-րդը:

Այսօր շախմատիստները մրցում են վեցերորդ տուրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930