Լրահոս
Օրվա լրահոսը

Կասացվել է «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սեպտեմբեր 09,2025 18:25 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը  (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։

Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Մասնավորապես՝

  • սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը,
  • չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
  • պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող,
  • առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը,
  • սառնարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահարվող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 08-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին  բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930