Լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ն Իրանին երկու շաբաթ ժամանա՞կ է տալիս, թե՞ ԱՄՆ-ն ավելի շուտ կարող է միանալ Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներին, Դոնալդ Թրամփն ի պատասխան հստակեցրել է՝ նա իրանցիներին «ժամանակահատված է տրամադրել» եւ երկու շաբաթը առավելագույնը կլինի»։
Իսրայելի վարչապետի պնդմանը, թե հրեական պետությունը ունակ է ինքնուրույն գործել, նախագահ Թրամփն արձագանքել է․ «Նրանք սահմանափակ կարողություններ ունեն։ Նրանք կարող են ճեղքել մի փոքր հատված, բայց շատ խորանալ չեն կարողանա։ Այդ կարողությունը նրանք չունեն»։
Ուղղաթիռ բարձրանալուց առաջ ամերիկացի առաջնորդը զգուշացրել է․ «Ժամանակակից սարքավորումների շնորհիվ մենք անմիջապես գլխի կընկնենք՝ ով հարձակում գործեց մեր դեմ, եւ այդ մարդկանց համար ուրախ չի լինի»։
Թրամփը հստակորեն չպատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է նաեւ ցամաքային ուժեր ներգրավել ԻԻՀ-ի դեմ՝ շեշտելով, որ դա «վերջին բանն է, որը կուզի անել»։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային