Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Երկար վերլուծելու կարիք չկա։
Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։
«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։
Կարդացեք նաև
Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։
Բայց մենք դա չենք հասկանում։
Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։
Ամենավատ։
արդյունքում, Հայաստանը դասվելու է կրոնական անհանդուրժողականությունը պետական մակարդակում իրականացնող երկրների շարքին, որին կհետևեն խաժամիջոցներ․․․․ հանգիստ նստեք տեղներդ