Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնից ինձ ազատելու հիմքն, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են. Էդուարդ Գալստյան

Հուլիս 09,2025 14:31

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019 թվականին: Բայց համալսարանական լինելը ինձ համար միշտ առաքելություն է եղել ու էդպես է մնում:

Մոտ մեկ ժամ առաջ ծանուցում ստացա, որ երկու օրից ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից: Հի՞մքը` կհարցնեք դուք: Միամիտ մի´ եղեք: Հիմքը, իհարկե, իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքներն են:

Ամեն դեպքում` Արցախում բանակում կազմակերպած, ԵՊՀ-ում Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբ, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց ստեղծած, հազարավոր ազգային ծրագրեր արած կառույցի աշխատակազմը, բնականաբար, չի հանձնվելու:

Իսկ մի մութ անկյունում սպասող անկարողները, ում ստիպում են ստորագրել մի հրաման, որին համաձայն չի, ծանր բարոյական, իրավական ու մարդկային բեռ վերցրեց, որը չի մարսելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031