Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր․ Արամ Վարդևանյան

Հուլիս 26,2025 19:40

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովրդավարական արժեքները կամ իրական են լինում, կամ ձևական: Ժողովրդավարական արժեքներից ամենակարևորն իրապես անկախ դատական համակարգն է: Իրապես ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրեական գործերով կալանքի ընտրության կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ՝ վախենում են այդ արժեքներից:

Հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր: Քաղաքական հետապնդման նման փորձ որևէ երկրում երբևէ չի եղել և կանխատեսելիորեն հունիսի 18-ից վերջինս կալանավորված է:

Ժողովրդավարական արժեքների պայմաններում չի կարող՝ կալանքը, որը հանդիսանում է ամենածայրահեղ միջոցը (ultima ratio) կիրառվի այդքան հաճախ ու այդքան անհիմն, այդքան անհամաչափ:

Եվրոպական երկրի ցանկացած դատավորի կամ դատախազի կարելի է հարց ուղղել, քանի դեպք իրենք գիտեն, երբ անձը

1) նախկինում արտավորված չի եղել,

2) երբևէ չի թաքնվել քննությունից,

3) չունի ոչ մի շարժառիթ գործի քննությանը խոչընդոտելու (հիշենք, որ մեղադրանքը զուտ տեսանյութով ամրագրված հարցազրույցն է),

4) մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ՝ կալանավորվի: Պատասխանը հստակ է՝ չկա նման դեպք: Հենց լինի նման դեպք, Եվրոպական այդ երկիրը պարզապես կդադարի ժողովրդավարական արժեքների հետ առնչություն ունենալուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031