Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը չի նահանջելու ջարդարարների դիմաց. Խամենեի

Հունվար 09,2026 15:18

Իրանն այսօր. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել.

«Անցած գիշեր Թեհրանում և որոշ այլ վայրերում մի խումբ ջարդարարներ եկել և ավերում էին իրենց իսկ երկրին պատկանող շենքերը՝ միայն նրա համար, որ ԱՄՆ նախագահի սիրտը գոհանա, ուրախանա։ Քանի որ նա մի անհեթեթ խոսք է ասել, որ եթե Իրանի կառավարությունն այսինչ բանն անի, ես կգամ և ձեր կողմը կբռնեմ՝ խռովարարների և երկրի համար վնասակար մարդկանց կողմը։ Եվ նրանք էլ իրենց հույսը դրա վրա են դրել:

Թող բոլորը իմանան՝ Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել մի քանի հարյուր հազար ազնիվ մարդկանց արյամբ և ջարդարարների դիմաց չի նահանջելու: Այն օտարների վարձկանությունը չի հանդուրժում։

Ով էլ լինես, եթե դարձար օտարների վարձկան, եթե աշխատեցիր օտարի համար, ժողովուրդը քեզ մերժում է, իսլամական համակարգը նույնպես քեզ մերժում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031