Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, կա այլընտրանք»․ Արմեն Աշոտյան

Հունվար 13,2026 15:46

«Գործող ռեժիմի կողմից մեզ հրամցվում է օրակարգ, որ իբր այլընտրանք չկա։ Անգամ ստեղծված իրավիճակում կա այլընտրանք և այդ այլընտրանքը ոչ միայն քաղաքական բանաձևերով է, այլև համակցված է տնտեսական, մասնագիտական և լոգիստիկ հիմնավորումներով։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, կա այլընտրանք, և այդ այլընտրանքի վրա ՀՀԿ մասնագիտացված թիմը աշխատել է երկար ժամանակ»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները հանցավոր թեզեր են առաջ մղում։ Արմեն Աշոտյանը նշեց․ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» հանցավոր թեզից հետո հիմա նոր թեզ է հրամցվում․ «Սյունիքը տանք, հանգիստ ապրենք»։ Հետո տալու ենք անկլավները, որ հանգիստ ապրենք, հետո այդ ամենին խանգարողներին․ մինչև ո՞ւր կարելի է տալ, որ այսպես կոչված «հանգիստ ապրենք»։ Ակնհայտ է, որ տալով հանգիստ ապրել չենք կարող։ Մեր շեշտադրումն այն է, որ ՀՀ-ն ոչ միայն կարող է տալ, այլ ստանալ»։

«Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031