«Ընդդիմությունից հնչող հայտարարություններից ես մեկ-մեկ տպավորություն եմ ստանում, որ այս հինգ տարվա ընթացքում խնդիր ունեն հասնել նրան, որ հասարակությունն իրենց շատ ավելի լավ ճանաչի։ Այդպիսով կարողանան վեր հանել իշխանության խնդրահարույց վարքագիծը և դրա արդյունքում, օրինակ, 2031թ․ խորհրդարանական ընտրություններում ունենան այլ պատկեր»,- «Ա1+»–ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործունեությանը։
ՀՀԿ-ական գործիչը տպավորություն ունի, որ ԱԺ երեք խմբակցություններն առայժմ իրար են հետախուզում, որ խորհրդարանում այս պահին ընդամենը հետախուզական մարտեր են ընթանում։ Այնուամենայնիվ, փողոցային պայքարի հնարավորությունները փակ չեն։ Ինչ վերաբերում է նախորդ խորհրդարանում իրենց առաջարկած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթացին, գտնում է, որ չի կարելի այն ձախողված համարել։
Այդ գործընթացի ժամանակ հանդիպել է շուրջ երեք տասնյակ ուժերի հետ, բայց իրենց հիմնական խնդիրն այն էր, որ այդ գաղափարի շուրջ մոբիլիզացիան տեղի չունեցավ։ Ասում է՝ հիմնական ուժերն ընտրեցին այլ ճանապարհ, որը չարդարացավ։
«Այս ընդդիմությունը դեռևս չի փորձել այն գործիքակազմը, որն իր մոտ եղել է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
22



















































