Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Թրամփը սպառնացել է «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները

Մարտ 19,2026 12:56 Share

«Իրանն այսօր». Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները:

📍Իսրայելը երեկ հարվածել էր «Հարավային Փարս»-ին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել էր Կատարի «Ռաս Լաֆֆան» հեղուկացված բնական գազի կայանին (ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը): Հարվածից հետո Կատարն անցանկալի անձ է ճանաչել ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդին:

📍Կատարից բացի, Թեհրանը թիրախավորել է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ու մյուս հարևանները «Թեհրանի ագրեսիային պատասխանելու համար ունեն զգալի կարողություններ»:

❗️«Հարավային Փարս»-ի թիրախավորումից հետո դադարեցվել է դեպի Իրաք իրանական բնական գազի մատակարարումը: Իրաքից բացի, Թեհրանը գազ է արտահանում նաև Թուրքիային, Հայաստանին: Ադրբեջանի հետ էլ Թուրքմենստանից սվոփ մատակարարումներ էին իրականացվում, որը դադարեցվել էր 2024-ին: Թուրքմենստանից սվոփ է իրականացվում նաև դեպի Իրաք:

🔸Բայց Իրանի գազի արտահանումները մեծ ծավալներով չեն. արդյունահանվող գազը հիմնականում ուղղվում է ներքին սպառմանը (որը շատ մեծ է) ու անգամ չի բավարարում, հատկապես՝ սաստիկ ձմռան դեպքում: Մասնավորապես խնդրահարույց են հյուսիսային նահանգները: Այդ պատճառով էլ Իրանը Թուրքմենստանից գազ էր ներկրում:  Պարտքերի պատճառով Աշխաբադը դադարեցրել էր մատակարարումը, հետո Իրանը վճարել էր պարտքը ու նորից բանակցում էին մատակարարումները վերականգնելու շուրջ: Գազի ներկրման շուրջ Իրանը հուշագիր է կնքել նաև ՌԴ-ի հետ:

🔸Հաշվի առնելով Իրանի գազային ենթակառուցվածքների թիրախավորումից հետո արդյունահանման ու ներքին սպառման հետ կապված հնարավոր խնդիրները՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել Հայաստան գազի արտահանումները, որի դեպքում գործում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031