Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես

Ապրիլ 16,2026 19:55 Share

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային:

Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։

Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության փոխտնօրեն Շամսիդդին Կոզիևը։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ նամականիշի ներքևի հատվածում առկա է «ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառումը:

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես, որտեղ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային մշակույթը։

Հայաստանը ներկայացել է երեք տաղավարներով՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվետների թանգարանը ներկայացրել է ձեռագործ վարպետների աշխատանքը, Տերյան մշակութային կենտրոնի տաղավարում ներկայացվել են հայկական ազգային տարազները, իսկ երրորդ տաղավարում ներկայացվել են Մեղրու մշակութային առանձնահատկությունները։

Առանձին տաղավարներ են ձևավորել նաև ԱՊՀ անդամ երկրները՝ ներկայացնելով իրենց ազգային մշակույթը՝ սկսած ղազախական յուրտայից մինչև արծաթյա զարդեր, ձեռագործ տիկնիկներ, ազգային ուտեստներ և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ նմուշներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և հյուրերի հետ շրջել է մշակութային էքսպոյում, ծանոթացել տարբեր երկրների ձևավորած մշակութային տաղավարներին:

 

ԿԳՄՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930