Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ խոսելու համար զանգում էին այլ մայրաքաղաքներ, մենք ուղիղ ենք խոսում․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 20,2026 11:48 Share

«Տարածաշրջանային գործընկերության համար կարևորում ենք նաև 3+3 ձևաչափը հետագա զարգացման համար։ Ձևաչափում ՌԴ ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների կառուցողական վերափոխման համար»,-ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական բլոկը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե թրքամետ ու ադրբեջանամետ է, ասաց․ «Ինձ մեղադրում են ադրբեջանամետ ու թրքամետ լինելու մեջ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով․ մեր ասելիքներն ու օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր․ երբ երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, երբեք չես կարող համոզված լինել, որ քո ուղերձները հասցեատիրոջը ճիշտ են փոխանցում և նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ են գործում։ Սա է եղել պատճառը, որ տասնամյակներ խաղաղություն չի հաստատվել։ Մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, ասել ենք՝ եթե Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, ինչո՞ւ մենք չպետք է խոսենք։ Մեր այդ գործելակերպի փոփոխությունն իրենք օգտագործում են ինձ կամ մեզ մեղադրելու թրքամետության կամ ադրբեջանամետության մեջ։ Երբ ուզել են Թուրքիային բան ասեն, մտածել են՝ իսկ ո՞ր մայրաքաղաք զանգենք, որ դա հասցնեն Թուրքիային կամ Ադրբեջանին։ Մենք նախընտրում ենք ուղիղ հաղորդակցությունը, բայց օրակարգեր կան, որտեղ երրորդ երկրների ներգրավվածությունը անհրաժեշտ ու պարտադիր է»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ոչ մի բան չի զիջել, որը միջազգային օրենքներով մեզ է պատկանում․ «Մենք այսօր էլ խոսում ենք ՀՀ-ի օկուպացված տարածքների մասին։ Այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակներում․ դա միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ հարց է։ Մեր առաջ չպետք է դնենք ոչ լեգիտիմ խնդիրներ, հետո մեր 18 տարեկաններին ասենք՝ մենք սենց խնդիր ենք մեր առաջ դրել»։

ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930