Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պետք է տեղեկանա դավաճանության մասին, որ վաղը նորից դավաճանին չընտրի». Անհետ կորածների հարազատները ցույց են անում

Ապրիլ 22,2026 14:20 Share

44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ցույց են անում ԱԺ շենքի առաջ՝ պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հետեւանքները քննող հանձնաժողովի զեկույցը։

«Մեր պահանջն է, որ մեր հանձնած դիմումի համաձայն՝ ԱԺ դահլիճի գլխավոր ամբիոնը տրամադրեն, որպեսզի լսումներ կազմակերպվեն: Մենք 191 հոգու մասնակցության ցուցակ ենք ներկայացրել, սակայն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ՝ իրենք փոքր դահլիճ են տրամադրում: 70 հոգանոց դահլիճում չենք կարող տեղավորվել, որովհետեւ միայն 100 հոգուց ավել ծնող է գալու»,-ասաց հարազատներից մեկը:

«Իրենք ասել են՝ կրճատեք ցուցակը, բայց ո՞ր ծնողին ասես՝ դու մի արի: Առայժմ կուլտուրական հորդորում եմ փոխել այդ որոշումը՝ մինչեւ վաղը ժամը 12-ը լսումների սկսվելը»,-ասաց նա:

«Ազգային ժողովը ազգի տարածքն է, ազգը պիտի մտնի, դուրս գա: Մեկ էլ Նիկոլ Փաշինյանին հիշեցնեմ, որ ովքեր գրանցվել են ԱԺ գլխավոր ամբիոնից ելույթ ունենալու համար, նրանք էլ դրա իրավունքն ունեն, վարչապետներ են, ոնց որ ինքը»,-ասաց անհետ կորածի մեկ այլ հարազատ:

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը նշեց, որ արցախահայերի պահանջն է ի վերջո տեղեկանալ, թե ում կողմից է եղել Արցախի հանձնումը. «Ժողովուրդը պետք է տեղեկանա դավաճանության մասին,որ վաղը ընտրությունների գնալիս նորից դավաճանին չընտրի»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930