Լրագրողի հարցին, թե COP17-ը շարունակվում է Հայաստանում, բայց արցախցիներին թույլ չեն տվել նույնիսկ սեփական տաղավարը դնել, մինչդեռ Բաքվում էլ Իլհամ Ալիևը շարունակել է այլ գագաթնաժողովի շրջանակում թիրախավորել հայերին, ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները խուսափում արձագանքներից, դատարանի բակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Տաղավարների մասով փորձեցի միանգամից համեմատական տանել՝ երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր ադրբեջանական տաղավարի մոտ, որտեղ ներկայացվում էին արցախյան պատմությանն առնչվող նյութեր և ներկայացվում որպես ադրբեջանական, նա գլուխը կախած նայում էր դրան, իսկ Հայաստանում արցախյան տաղավար թույլ չեն տալիս տեղադրել… Դա Նիկոլ Փաշինյանի ստորացման, թուլամորթության դրսևորումն է: Եվ այն ստորացուցիչ հայտարարությունները, որ անում է Իլհամ Ալիևը, վերաբերում են միայն Նիկոլ Փաշինյանին և ոչ երբեք հայ ժողովրդին»:
Ի թիվս այլնի՝ պատասխանելով դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարբեր միջազգային դերակատարներ եղել են Արցախում, հանդիպել այն պաշտոնյաների հետ, որոնց այսօր Ալիևը համարում է ֆաշիստ, պատգամավորը հավելեց. «Մենք տեսնում ենք միջազգային դերակատարների՝ իրենց շահերի սպասարկման քաղաքականությունը, և որևէ միջազգային դերակատար ավելի հայամետ չի կարող լինել, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որ պետք է լինեին, բայց չկան որպես այդպիսին»:
Ամբողջությամբ՝
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































