Ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղավիացիայից Sputnik Armenia–ին հայտնեցին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: