Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավն անես, քան ամեն անգամ հույսդ դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա». Սամվել Կարապետյան

Ապրիլ 29,2026 21:55 Share

«Ինձ թվում է՝ հետաքրքիր հարցազրույց կունենանք, որովհետև տեսնում եմ, որ բոլորդ մարտական եք տրամադրված։ Գնացինք առաջ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցներին տված առաջին հարցազրույցում։

Հարցին, թե ինչը ստիպեց իրեն բիզնեսից գնալ քաղաքականություն, թեև ինքն իր հարցազրույցներից մեկում, խոսելով որպես հաջողակ բիզնեսմեն, ասել էր, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որ բիզնեսը նաև ստեղծագործություն է, և այդ պատճառով ցանկանում է իր աշխատանքը շարունակել բիզնես գործունեությամբ։ Եվ մեկ տարի հետո ունենք այլ պատկեր։ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մտնում է քաղաքականություն։

«Հիշում եմ այդ հարցազրույցը, շատ լավ հիշում եմ, թե ինչ եմ ասել։ Բայց դրանից մեկ տարի հետո Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք։ Ներկա իշխանությունները հարձակվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, սկսվեց հարձակում հայոց ինքնության վրա։ Դրա համար ես պետք է ունենայի անմիջական մասնակցություն պրոցեսներին։ Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավն անես, քան ամեն անգամ հույսդ դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930