Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Ի վիճակի չեն վարել բալանսավորված քաղաքականություն և չվնասելով առկա հնարավորությունները. Արմեն Եղիազարյան

Մայիս 01,2026 21:00 Share

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր։
Վայլդբերիսն ու Օզոնը անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները՝ առանց պատճառաբանության։ Այս հարթակները հնարավորություն են ընձեռել հայկական արտադրանքը արտահանելու համար, որը այս պահի դրությամբ այլևս չի գործում։

Օրեր առաջ «Միասնության թևերի» տնտեսական ծրագրից խոսելիս ներկայացրել էի, որ մենք պետք է սպառող տնտեսությունից վերափոխենք արտահանող տնտեսություն, սակայն ականատեսն ենք լինում հակառակ պրոցեսների, սահմանափակվում են նույնիսկ այն փոքր հնարավորությունները, որոնք կան։

Այս ամենը գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունք է, երբ ի վիճակի չեն վարել բալանսավորված քաղաքականություն և չվնասելով առկա հնարավորությունները՝ ստեղծել նոր արտահանման մեխանիզմներ՝ դիվերսիֆիկացնելով շուկաները։

Ասելս այն է, որ «Միասնության թևերի» ծրագրերի իրականացման արդյունքում կկանխվեն այս բոլոր ռիսկերը և նոր հնարավորություններ կստեղծվեն հայկական արտադրանքի արտահանման համար։

 

«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Արմեն Եղիազարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031