Փաշինյանը որևէ խնդիր չունի օրենք ու Սահմանադրություն խախտելու, որովհետև այս ութ տարիներին նրանց գործունեության հիմքում եղել են օրինախախտումներն ու Սահմանադրության տրորումը. ԱԺ պատգամավոր
«Դատական գործընթացների քննարկման համար որևէ նյութ գոյություն չունի: Ի սկզբանե բոլորի համար ակնհայտ է եղել, թե Դավիթ Համբարձումյանը ինչի հայտնվեց անազատության մեջ, ինչի են նրան պահում տնային կալանքի ռեժիմում և այլն: Դավիթ Համբարձումյանը մի գործով է անցնում, որտեղ բառացիորեն նրա դեմ մի փաստ գոյություն չունի»,- այսօր Վերաքննիչ դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործին։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի վարչապետին https://www.aravot.am/2025/06/12/1493401/
անվստահություն հայտնելու վերաբերյալ քաղաքական գործընթացի մեկնարկով էր պայմանավորված Համբարձումյանի դեմ քրեական հետապնդումը, քանի որ Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն էր. «Կային ընտրական գործընթացներ, որտեղ Համբարձումյանն ուներ հեղինակություն, ու, ըստ իշխանությունների, այդ հեղինակությունն օգտագործվելու էր իրենց դեմ, և այս ամենը կառուցվեց դրա հիման վրա»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ամեն ինչ պետք է անեն, որ պատերազմի եռագլուխը խորհրդարան չանցնի, Աբրահամյանն ասաց․
«Իրենց համար գլխավոր խնդիրը արտաքին հովանավորների միջոցով ու նրանց սատարմամբ բոլոր այն ուժերին, որոնք որևէ ձևով կարող են հավակնել երկրում իշխանության, խաղից դուրս բերելն է: Փաշինյանը որևէ խնդիր չունի օրենք ու Սահմանադրություն խախտելու, որովհետև այս ութ տարիներին նրանց գործունեության հիմքում եղել են օրինախախտումներն ու Սահմանադրության տրորումը: Հիմա էլ բաց տեքստով ասում է, որ մենք ցանկացած գնով՝ օրենքով ու օրենքից դուրս, անելու ենք բոլոր քայլերը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































