Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ուղերձով խնդրեց տամ անունը, տվեցի, 2-րդ ուղերձով նեղացավ, որ տվեցի անունը, հիմա չգիտեմ՝ ոնց դիմեմ, որ չնեղանա. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Մայիս 08,2026 08:00 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում գրում է

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով՝ Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը:

2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։

Նույն փոփոխություններով` կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։

Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։

Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։

(հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)

Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։

Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի ԲՈԼՈՐԻՆ։

Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց:

(Մեկ ուղերձով խնդրեց տամ անունը՝ տվեցի, 2-րդ ուղերձով նեղացավ, որ տվեցի անունը, հիմա չգիտեմ՝ ոնց դիմեմ, որ չնեղանա, խնդրում եմ գրեք մեկնաբանությունում):

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր Նարեկ Կարապետյանի՝ ավելի վաղ արված գրառմանը, թե «տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ-ի աթոռին հայտնված անձը հովանավորում է կազինոների գործունեությունը»:

Սիմոնյանը հորդորել էր հստակեցնել ու գրել, թե ում նկատի ունի Նարեկ Կարապետյանը. «Ես հասկանում եմ, որ ձեզ խորհուրդ են տվել կոնկրետ անուններ չնշել, որ ձեզ դատի չտան, բայց 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ ընդունիր, որ վախենում ես իմ անունը տալ, կա՛մ հստակ գրիր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031