Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտում առաջատարն «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան

Մայիս 08,2026 11:19 Share

«Ինձ թվում է՝ շատ հստակ է ամեն ինչ։ Իշխող կուսակցությունն ընդհանրապես որեւէ օրենքի չի ենթարկվում․ նրա տարբեր ներկայացուցիչները զբաղված են ընտրակաշառք բաժանելով՝ սոցիալական օգնությունների անվան տակ, խոստումների անվան տակ, ընտրություններից մեկ ամիս առաջ կենսաթոշակներ բարձրացնելով, հարկերի իջեցման խոստումներով եւ այլն, հստակ հասկանում են, որ իրենց այդ գործիքակազմն իրեն սպառել է եւ այլեւս ընտրությունների տրամադրությունների վրա չի ազդում։ Նաեւ հստակ հասկանում են, որ ընդդիմադիր դաշտում առաջատարն «Ուժեղ Հայաստանն» է։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր ժողովուրդը ցանկանում է թարմություն տեսնել քաղաքական դաշտում․ թարմություն, որը կապ չունի ոչ միայն Փաշինյանի եւ իր վարչակույտի հետ, այլեւ նախկին իշխանությունների»,- ԱԺ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ այդպիսով բացատրելով իշխանության «հատուկ վերաբերմունքը» «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ եւ շարունակվող քրեական հետապնդումները՝ ապօրինի գաղտնալսումների տեսքով, իբրեւ ընտրակաշառք բաժանելու մասին ձայնագրությունների հրապարակմամբ։

Չալաբյանը վստահեցնում է՝ իշխանությունը ձախողելու է։

Հիշեցնենք, «ՀայաՔվեն» առաջիկա ընտրություններում սատարելու է «Ուժեղ Հայաստանին»։

Նա լուրջ չի համարում այս սոցիոլոգիական հարցումներն, ըստ որի, ՀՀ-ում ԵՄ գագաթաժողովից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացել է։ Ընտրական գործընթացին ուղեկցող սոցհարցումներն, ըստ նրա, ընդամենն ուղղորդող գործոն են, որին ընտրությունների օրը այլ բազմաթիվ գործոններ են գումարվում։ Հստակեցնում է՝ բոլոր սոցիոլոգիական հարցումներով հավաքական ընդդիմությունն ավելի բարձր վարկանիշ ունի։ Ընդդիմության հիմնական խնդիրը համարում է համոզել ընտրողներին՝ գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել ընդդիմադիր որեւէ ուժի օգտին, որպեսզի ընդդիմության 70 տոկոս ձայները չփոշիանան։ Դա պետք է անեն տուն առ տուն մտնելով։ Արդեն անում են՝ ասելով․ «Եթե ընտրում ես Փաշինյանին, ընտրում ես Ալիեւին եւ Էրդողանին։ Փաշինյանը նրանց կամակատարն է»։

Ընտրողներին հորդորում է՝ ընտրություն կատարելիս չխաբվել այն ասֆալտին, որը Փաշինյանը «փռել է իրենց տան դիմաց», դա անորակ է եւ քանդվելու է ու պետք չէ ազգի ապագան զոհել ասֆալտին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031