Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդիի երեխաների հորեղբորն այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված. ո՞րն է այդ սխալ որոշման պատճառը. Ռուբեն Մելիքյան

Մայիս 08,2026 16:00 Share

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վեդիի երեխաների հորեղբոր գործով մի փոքր բան ասեմ։ Թովմասի ձերբակալման հիմք դարձած երկու դրվագներից մեկը վերաբերում է ՎԵԴՈՒ ԲԱԺՆԻ ոստիկանին հարվածելուն։ Ընդ որում, ձերբակալվածը պահվում է ԵՐԵՎԱՆԻ ՁՊՎ-ում, իսկ վարույթն իրականացնում է ՄԱՍԻՍԻ քննչականը։

Հիմա հարց. ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված։
Բա աբսուրդ չէ՞։

Ախր, որ իմանամ՝ ինչ-որ դիտավորություն կա, ուզում են ճնշում գործադրել Թովմասի վրա՝ չէ, էդպես չի։ Բա էդ դեպքում ո՞րն է թե՛ լոգիստիկայի, թե՛ տրամաբանության, և թե՛ իրավունքի տեսանկյունից այդ սխալ որոշման պատճառը։ Այլ բացատրություն չունեմ, քան «համակարգային բառդակը»։ Լավ, նիուժե՞լի ոստիկանության պատասխանատուներից մեկը չկա, որ այս պարզ բանը նկատի ու շտկի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031