«Անկեղծ ասած, հիմա նախընտրական քարոզարշավի մեջ ենք, և շատ չենք հասցնում հետևել բոլոր հայտարարություններին, մանրամասներին։ Բայց կոնկրետ այդ դրվագը, որ նշեցիք, մենք էլ ենք միշտ ասել՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք»։
Այսպես ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց NEWS.am–ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես է արձագանքում նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած կոշտ հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։


















































