Aysor. Համացանցում տարածվել է դերասան Անդրանիկ Հարությունյանի լուսանկարը, որտեղ նա «իշխանական սրտիկ» է ցույց տալիս, իսկ կրծքին՝ Փաշինյանի բաժանած քարտեզն է։
Aysor.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ լուսանկարը կեղծված չի. «Ես քարոզարշավին չեմ մասնակցել, լուսանկարն իմ ընկերոջ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ իր մեքենայի մոտ ենք նկարվել»։
Հարցին՝ արդյո՞ք ներկա իշխանության գաղափարները կրող է՝ Հարությունյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ խաղաղության, որ բանակում զինվոր չմահանա, և այս երկիրը խաղաղ ապրի, ինչպես հիմա։ Եթե այդ նույն բանն անեին այլ ընդդիմադիր ուժեր, դա ինձ համար շատ մեծ բան կլիներ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ իրենց գաղափարները կիսեմ կամ չկիսեմ, ինձ համար ամենալավ բանն այն է, որ կայուն խաղաղություն լինի ու բանակում զինվոր չզոհվի»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































