Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը ժամանել է Պեկին

Մայիս 13,2026 18:50 Share

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Պեկին, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Սա Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Չինաստան 2017-ից ի վեր, և տեղի է ունենում երկկողմ լարված հարաբերությունների ֆոնին։ Երկրորդ անգամ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Դոնալդ Թրամփը մի շարք առևտրային սահմանափակումներ ու բարձր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ մեղադրել Պեկինին անարդար մրցակցության համար։

Այսօր բարձր մակարդակով կայանալիք բանակցություններից առաջ Թրամփին է դիմել Ուկարինայի առաջնորդը։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի գործընկերոջը նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանը քննարկել ռուսական պատերազմի դադարեցման թեման։

Չինաստանը Ռուսաստանի մերձավոր տնտեսական և քաղաքական գործընկերն է, որն արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում չեզոք դիրքորոշում է զբաղեցնում և երբեք չի դատապարտել ռուսական ներխուժումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե Չինաստանի օգնության կարիքը կզգացվի Իրանում պատերազմը դադարեցնելու և Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու համար։

Այսօր՝ Պեկին ժամանելուց առաջ, Թրամփը նվազեցրել է Չինաստանի դերը հակամարտության կարգավորման գործում. «Մենք կհաղթենք՝ խաղաղ ճանապարհով կամ այլ կերպ», – լրագրողներին ասել է նա։

Իրանը, կարծես, վերջին օրերին ամրապնդել է իր վերահսկողությունը աշխարհին` էներգակիրների մատակարարման հարցում առանցքային նեղուցի նկատմամբ, համաձայնագրեր կնքելով Իրաքի և Պակիստանի հետ, հաղորդում է «Ռոյթերզը», հղում անելով իր աղբյուրներին։

«Այս պատերազմի ավարտից հետո նահանջ չի լինի», – ըստ ISNA-ի, ասել է զինված ուժերի խոսնակը։ Կողմերի միջև բանակցություններն առայժմ էական արդյունք չեն տվել։

Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել միջուկային ծրագիրը և վերացնել նեղուցի վրա վերահսկողությունը, մինչդեռ Իրանը պահանջում է փոխհատուցել փետրվարի վերջին սկսված պատերազմի բնասները, վերացնել ԱՄՆ շրջափակումը և դադարեցնել մարտերը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ Իսրայելը պայքարում է Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի դեմ։

Նախագահ Թրամփը «անպետք աղբ» է որակել Թեհրանի այդ դիրքորոշումները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031