Ermenihaber. Թուրքիայի «Անատոլիայի առյուծներ գործարարների ասոցիացիայի» (ASKON) նախագահ Օրհան Այդընը «X»-ում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է.
«Հայաստանի հետ 2022-ից մինչ օրս շարունակվող մեր կարգավորման գործընթացի շրջանակներում արված վստահության բարձարցմանն ուղղված քայլերի համատեքստում, ողջունում ենք բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտը, որը ճանապարհ կհարթի Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի համար։ Երրորդ երկրների միջոցով իրականացվող մատակարարումների վերջնական նպատակակետն այժմ կարող է նշվել որպես «Թուրքիա/Հայաստան»։
Ըստ նրա՝ այս քայլը պատմական հնարավորություն է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և կայունության համար ու անկասկած, առևտրի համար խոչընդոտների վերացումը կարագացնի թուրք գործարար համայնքի մուտքը նոր շուկաներ։ Այդընը նաև հույս է հայտնել, որ սահմանի բացման տեխնիկական աշխատանքները կավարտվեն հնարավորինս շուտ։
Այդընի կարծքիով՝ այս քայլով Հարավային Կովկասում կտիրի խաղաղություն և բարօրություն։ Նա նաև հավելել է, որ թուրք գործարար համայնքն այս գործընթացի ամենաուժեղ աջակիցն է։


















































