Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ իշխանության ցանկությունները․ սկզբում սահմանամերձ գյուղերն են հայաթափում՝ ադրբեջանցիներին բնակեցնելու համար»․ Սամվել Կարապետյան

Մայիս 17,2026 20:39 Share

«Քաջարանում այս իշխանությունները մտան, սկսեցին իրենց «գռդոնն» անել, էլ իրենց հետաքրքիր չէր հարցեր լուծելը: Հիմա ինչ կա` իրենց շատ է ձեռնտու։ Լավ տեղավորվել են Քաջարանում, Թեղուտում, իրենց հարցերը լուծում են ու իրենց հետաքրքիր չի նորից վերամշակենք հողը, պղինձ ստանանք»,-իր առանձնատան բակում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Թումանյան համայնքի բնակչի հարցին։ Համայնքը փոքր արդյունաբերական քաղաք է, բնակչին հետաքրքրում էր իր համայնքի երբեմնի արդյունաբերական շարժը հնարավոր կլինի՞ վերականգնել։

Սամվել Կարապետյանն ասաց՝ իրենց նախընտրական ծրագրում կա 300 հազար աշխատատեղ ստեղծելը․ փորձելու են վերականգնել Հայաստանի բոլոր արդյունաբերական հզորությունները։

«Մենք հիմա պղինձը չգիտեմ որտեղից առնում՝ բերում ենք, որ Տաշիրի մեր կաբելի գործարանն աշխատի, երբ 100 հազար տոննա պղինձ մենք տանում ենք Չինաստան ենք տալիս։ Ընդամենը մեկ գործարան է պետք, որ վերամշակի ամբողջ Հայաստանի կոնցենտրատը։ Նախագծերի մասով առաջ ենք գնացել, դա կլինի ամենաարագ գործը, որը կանենք»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկում են նաեւ այլ արդյունաբերական հիմնարկների վերականգնման հարցը։

Հավելեց․ «Մեծ ակցենտ ենք դնելու Լոռվա բնության վրա․ տուրիզմը շատ արագ է զարգանում»։

Հիշեց․ «Մենք որ սովորում էինք դպրոցում 750 երեխա էր սովորում, հիմա 130 երեխա կա․ պատկերացնո՞ւմ եք ինչ անկում է եղել։ Մեր գյուղն էլ դեռ հաջողված գյուղ է՝ ահագին հարցեր լուծվել են»։

«Հիմա մի գյուղում դպրոց են սարքում, չորս գյուղում փակում են, այսինքն այդ գյուղերում էլ երեխա չի էլ ծնվելու»,- միջամտեց հարց տվող տղամարդը։

«Ես հասկանում եմ իշխանության ցանկությունները․ սկզբում սահմանամերձ գյուղերն են հայաթափում՝ ադրբեջանցիներին բնակեցնելու համար»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ ԽՍՀՄ տարիներին իրենց (Ադրբեջանի եւ Թուրքիայի-Ն․ Գ․) նպատակն ագրեսիվ չի եղել, հիմա ագրեսիվ է․ «Նպատակը՝ Թուրքիան Ադրբեջանին միացնելն է, դա անում են խաղաղության անվան տակ։ Հետո էլ հանրաքվե կանեն՝ թե երեք բարեկամ երկիր ենք, միանանք իրար՝ պրծնենք։ Վտանգն ավելի մեծ է․ քան պատկերացնում եք»։

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031