«Սեպտեմբերին չի լինելու պատերազմ, որովհետեւ սեպտեմբերին Փաշինյանը չի լինելու»,- այսօր իր առանձնատան բակում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ կրկնեց «Ուժեղ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Ալիևը զարթնում է, մի հատ փռշտում է, սա վախենում է։ Երեք անգամ լավ ծեծել է, աչքը վախեցրել է, երբ ուզում է՝ մի հայտարարություն է անում, մեր ղեկավարը վազելով թմբուկ է նվագում, փոխանակ տղամարդկությունը հավաքի մի պատասխան տա։ Դրա համար էլ ծեծում են, դրա համար էլ պատերազմում են, դրա համար էլ աչքները դրել են Սյունիքի վրա, դրա համար էլ ուզում են 300 հազար ադրբեջանցիներին բերեն լցնեն Հայաստան»,- ասաց նա ու հավելեց․ «Մենք ասում ենք՝ չի լինելու դա։ Ձեր ծեծված ղեկավարը գնալու է տուն։ Մենք նորմալ մարդկանցով ձգելու ենք մեր մեջքները, մեր դաշնակիցների հետ նորմալ հարաբերություններ ենք ունենալու, ովքեր մեր կողքին են լինելու։ Մենք կարող ենք ծեծվել միայն Փաշինյանի դեպում»։
Նա խոստացավ․ «Մենք հաղթեցինք՝ նույն օրը դուք կզգաք, բոլորի ախորժակներն ընկնելու է իրենց տեղը ու մենք ոչինչ չենք անելու դրա համար, որովհետեւ բոլորն էլ գիտեն՝ մենք ծեծվող չենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































