Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց արդեն լայքի համար են աշխատանքից ազատում, վախեցնում․ սա բեսպրեդել է ժողբաստիոնում»․ Գևորգ Ստեփանյան

Մայիս 23,2026 13:36 Share

«Չեմ կարծում՝ Անդրանիկ Թևանյանը դասվում է այն մարդկանց շարքին, ով ունակ է մեր հայրենիքի նկատմամբ սարսափելի հանցագործություն կատարել»,- Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին առնչվող գործին։

Այս պահին դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ։

Փաստաբանն ասաց, որ ենթադրյալ դեպքն, ըստ իրենց տեղեկությունների, տեղի է ունեցել 2024-ին։ Նրա կարծիքով՝ պետական իշխանությունները հիմա են հիշել դրա մասին, որպեսզի ստեղծեն վախի մթնոլորտ։

Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ահազանգեց՝ մարդկանց արդեն լայքի համար են աշխատանքից ազատում, վախեցնում․ «Զանգում, հորաքրոջ աղջկան վախեցնում են, որ ձեր բարեկամը ընդդիմադիր ուժերին լայքել է, դրա համար աշխատանքից ազատվել է։ Սա բեսպրեդել է ժողբաստիոնում»։

Դատարանից իրենց սպասելիքների մասին էլ Գևորգ Ստեփանյանն ասաց․ «Ամիսներ շարունակ տեսնում ենք, որ այս դատարանը վերածվել է ՔՊ նախընտրական շտաբի»։

Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի հետ կատարվածին՝  նա ասաց․ «Իրենք հնդկական կինո շատ են սիրում, Շենագվիթում ապրել եմ, գիտեմ։ Երեկ մի տրագիկոմեդիա էին նկարում, թեև Անդրանիկ Թևանյանն իր ոտքով Քննչական կոմիտե էր եկել, որ պետք է մուտք գործեր։ Ապօրինի դավաճանության հոդվածը դրել են, երկու օր է՝ մարդը շրջում է Երևանում իր ոտքով։ Եկավ, որ տեսնի՝ ինչ է կատարվում, եկան, կանդալներ դրեցին, երևի նկարել էին, որ տանեին, ցույց տային»։

Գևորգ Ստեփանյանը վստահեցրեց, որ նահանջ չի լինելու, իրենք այսօր էլ Արաբկիրում շարունակելու են իրենց քարոզարշավը։

Լրագրողների դիտարկմանը՝ խնդիր չեք տեսնո՞ւմ, որ արձակուրդում գտնվող պաշտոնյան անձամբ է սկզբում հայտարարում, հետո գործընթաց է մեկնարկում, նա պատասխանեց․ «Մարդը հայտարարել է, որ գնացել է արձակուրդ, քարոզարշավ է անում, ժամանակավոր կառավարության ղեկավարը ապօրինի հրահանգ է տալիս իրավապահներին, որ գործ կարեն։ ՔՊ-ի միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը։ Կտեսնեք, որ երևանցին իրենց մերժում է։ Այս ապիկար իշխանությունը պատասխան տալու է»։

Անդրանիկ Թևանյանի փախանման միջոցի հարցով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031