Լրահոս
Օրվա լրահոսը

Պաստառները հեռացնել ճանապարհային նշանների վրայից և դադարեցնել նման ապօրինի գործելաոճը. Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Մայիս 27,2026 14:02 Share

❗️Հայաստանի Հանրապետությունում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում անթույլատրելի և ապօրինի գործողություններ են արձանագրվում, երբ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական պաստառներ են փակցնում ճանապարհային նշանների վրա։ Մասնավորապես, նման ապօրինի դեպք արձանագրվել է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում։

Հիշեցնում ենք, որ ճանապարհային նշանները հանդիսանում են երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչ, և դրանց վրա որևէ նյութ, պաստառ կամ գովազդ փակցնելը օրենքի կոպիտ խախտում է։ Նման գործողությունները ոչ միայն հակաօրինական են, այլև վտանգում են քաղաքացիների անվտանգությունը։

Խստորեն պահանջում ենք անհապաղ հեռացնել բոլոր փակցված պաստառները ճանապարհային նշաններից և դադարեցնել նման ապօրինի գործելաոճը։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, և որևէ քաղաքական ուժ իրավունք չունի սեփական քարոզչությունը վեր դասել հանրային անվտանգության ու օրինականության պահանջներից։
Հակառակ դեպքում համապատասխան իրավական ընթացակարգերը պետք է կիրառվեն ամբողջ խստությամբ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031